Ինձ համար անհասկանալի է այն «ընդդիմադիրների» ոգևորությունը, որոնք ընդամենը կարճ ժամանակ առաջ Վրաստանի այս իսկական թշնամուն անվերապահ առաջնորդ և վրաց ժողովրդի փրկիչ էին անվանում: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ նկատի ունենալով Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա խոսքով՝ Հաագայի դատարանը ապացուցել է, որ ռուս-վրացական պատերազմի ժամանակ վրացական կողմը պատերազմի օրենքները չի խախտել։ «Առավել անհասկանալի է այն «ընդդիմադիրների» ոգևորությունը, որոնք ընդամենը կարճ ժամանակ առաջ այս ամոթալի կնոջը՝ Վրաստանի իսկական թշնամուն, անվերապահ առաջնորդ և վրաց ժողովրդի փրկիչ էին անվանում ու գովերգում էին նրան։ Ցանկացած կեղծավորություն ունի սահման, և թող ամեն մարդ իր ներսը նայի։ Միևնույն ժամանակ, Հաագայի միջազգային քրեական դատարանը վաղուց է մերկացրել «քոչերին» (Վրացական երազանքի կողմնակիցներին) ռուսներին և նրանց նշանակած Սալոմեի սուտը, երբ եզրակացության մեջ հստակ արձանագրեց, որ վրացական կողմը պատերազմի օրենքները չի խախտել։ (Իսկ անմեղ բնակչության ռմբակոծումը, ինչի մեջ դավաճանները մեզ մեղադրում են, հենց պատերազմական հանցագործություն է)»,- գրել է Սաակաշվիլին։ Միխեիլ Սաակաշվիլին իր էջում կիսվել է Սալոմե Զուրաբիշվիլիի մի լուսանկարով, որտեղ արտացոլված է անցյալում Զուրաբիշվիլիի հայտարարություններից մեկը՝ «Մենք ռմբակոծեցինք մեր բնակչությանը։ Ինչպե՞ս կարող են ասել, որ ամբողջականություն ենք ուզում»։



