Գուցե իրավապահներն Արցախի բարբառը չեն հասկանում, կարող եմ անվճար թարգմանել. երևի պարոն Ավանեսյանի կալանավորման օրը Բաքվում հրավառություն էր. Արեգա Հովսեփյան

Ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։ Այսօր հայտնի դարձավ, որ հետախույզը բանտում հացադուլ է սկսել՝ բողոքելով կատարվող անարդարությունների դեմ։ Այս մասին տեղեկատվությունը հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ 168.am -ի հետ զրույցում Արեգա Հովսեփյանն ասաց, որ Արթուր Ավանեսյանն ակնհայտ քաղաքական հետապնդումների է ենթարկվում։ «Այս ամենը քաղաքական բռնաճնշումներ են, նա այսօր կլասիկ քաղաքական բանտարկյալ է, որովհետև անգամ այն ձայնագրությունները, որոնք հրապարակվել են, ակնհայտ ցույց են տալիս, որ որևէ խոսք չկա ընտրակաշառքի մասին։ Երկու ընկերներ խոսում են ապագա Հայաստանի իրենց տեսլականի մասին, և պարոն Ավանեսյանը ներկայացնում է, որ ունենալու են հողեր, այսինքն՝ խաղաղություն, տարածքային ամբողջականություն, բնակարաններ, որը մեր ծրագրի մեջ է մտնում, դրա մասին մենք խոսում ենք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով