Նիկոլ Փաշինյանը, որն իր քարոզչական ու աշխատանքային այցերը երկուսը մեկում ձևաչափով է իրականացնում, «Քաղաքացու օրվա» առիթով հերթական նմանատիպ այցն էր կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։ Կառավարությունը, որը ևս երկուսը մեկում ձևաչափով է լուսաբանում, տեղեկացրել էր․ Փաշինյանը Մարալիկում հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։ 168.am -ին հայտնի է դարձել, որ հիշյալ բանախոսությանը ներկա քաղաքացիներից շատերին հայտնի չի եղել, թե իրականում իրենք ուր են գնում։ Ի մասնավորի, Արթիկի պետական քոլեջի մի խումբ սաների ասել են, թե քոլեջի լավագույն ուսանողներին տանում են Մարալիկ՝ բանավեճի։



