Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար

ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։ Սա այլևս անհերքելի իրողություն է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն Աստծո օր: Այս մասին գրել է Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը։ «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, հերթական զավեշտն էր՝ հրահրված իշխանությունների կողմից, երբ Վեհափառ հայրապետի այցը և ողջ արարողությունը Հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց: Օրվա զավեշտի վերջին արարը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից Վեհափառ Հայրապետի այցը լուսաբանող նյութի հեռացումն էր: «Խաղաղության մարտիկները» կռվում են սեփական Եկեղեցու դեմ, երբ այդ նույն ժամանակ Ադրբեջանը Արցախում հայկական եկեղեցիներն ու սրբություններն է ոտնակոխ անում: Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով