Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Oգոստոսի 14-ին Կիգալիում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության՝ Եվրոպայի, Ամերիկայի և միջազգային կազմակերպությունների գլխավոր տնօրեն Մարի Գրեյս Նյինավումունտուն։ Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությանը, ինչպես նաև անդրադարձել են թվային տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերին։ Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ հարցերի շուրջ։ Անրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում ընթացիկ զարգացումներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11670

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով