ՄԱԿ-ը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքն ու նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նեղուցն ամերիկյան տարածք հռչակելու մտադրության ֆոնին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ընդգծել է նեղուցում և դրա շուրջ միջազգային իրավունքների լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն պետք է հարգվի բոլորի կողմից։



