Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ընտրվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ՝ չորս տարի ժամկետով։ «Մարմնի անդամների առաքելությունն է նաև հետևել համապատասխան զարգացումներին, նպաստել ԺՄԻԳ-ի աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվությանը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, ներգրավվել վերապատրաստումների, քննարկումների, վերլուծական աշխատանքների և գրասենյակի կողմից իրականացվող օրենսդրական ուսումնասիրությունների մասնագիտական գնահատման գործընթացներում»,- տեղեկացրել է Բաթոյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11420

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով