«Ֆորսաժ» ֆիլմաշարի վերջին մասի նկարահանումների կսկսվեն դեկտեմբերին

Ամերիկացի դերասան Վին Դիզելը հայտնել է, որ «Ֆորսաժ» ֆիլմաշարի եզրափակիչ՝ «Ֆորսաժ ընդմիշտ» (Fast Forever) ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2026 թվականի դեկտեմբերին։ Դիզելի խոսքով՝ նկարահանումների մեկնարկը կախված է կինոստուդիայի պահանջների կատարումից։ Նա նշել է, որ ֆիլմի սցենարի մշակման վրա աշխատել է չորս տարի և փոխել է սցենարիստների չորս կազմ։ Դերասանը, որն ավելի քան 20 տարի գլխավոր դեր է կատարել ֆիլմաշարի բազմաթիվ մասերում, հայտնել է, որ սցենարի վերջնական տարբերակը կարդալուց հետո արտասվել է։ «Ֆորսաժ ընդմիշտ»-ը կլինի ֆիլմաշարի 11-րդ և վերջին մասը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2028 թվականի մարտի 17-ին։ «Ֆորսաժը» «Universal» կինոստուդիայի ամենաերկարակյաց և եկամտաբեր ֆիլմաշարն է․ դրա ընդհանուր համաշխարհային հավաքը կազմել է մոտ 7,3 միլիարդ դոլար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11423

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով