Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած օրենքը, որով արգելվում էր մինչև 15 տարեկանների մուտքը սոցցանցեր։ ​Դատարանը վճռել է, որ համատարած արգելքը խախտում է դեռահասների խոսքի ազատությունը, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիությունը, քանի որ տարիքի հաստատման համար բոլոր օգտատերերը ստիպված կլինեին նույնականացում անցնել։ ​Օրենքը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերից՝ արգելափակելով TikTok-ը, Instagram-ն ու անգամ WhatsApp-ը։ Այժմ կառավարությունը պետք է շտապ մշակի օրենքի նոր, իրավաբանորեն անխոցելի տարբերակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11160

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով