Ամերիկյան Էտրիկ քաղաքում գտնվող Վիրջինիայի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Համալսարանը փակ է։ Այս մասին հայտնել է Վիրջինիայի համալսարանը իր սոցիալական ցանցերի էջում։ «Վիրջինիայի համալսարանը շարունակում է փակ մնալ Բուասսո փողոցի և Երրորդ պողոտայի տարածքում մի քանի կասկածյալների մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցներից հետո։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս պահին ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է համալսարանը Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է վարում:



