«ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։ Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։ Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։ Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին»,-ասված է հայտարարության մեջ



