Մահացել է բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնը

ԽՍՀՄ բռնցքամարտի բազմակի չեմպիոն Ռուֆատ Ռիսկիևը կյանքից հեռացել է 76 տարեկանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ ​Կառույցը խորին ցավակցություն է հայտնել լեգենդար մարզիկի հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր գնահատում էին նրան՝ ընդգծելով, որ Ռիսկիևի վառ հիշատակը հավերժ կմնա սրտերում: ​Ուզբեկ բռնցքամարտիկը 1974 թվականի աշխարհի առաջին առաջնության հաղթողն էր (մինչև 75 կգ քաշային կարգում), ինչպես նաև 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10927

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով