Մարոկկոյի անվտանգության ուժերի աշխատակիցները օգոստոսի 15-ին կանխել են 111 միգրանտների՝ հիմնականում Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներից, դեպի հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա քաղաքի սահման հասնելու փորձը։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին EFE գործակալությանը հայտնել են Մարոկկոյի իրավապահ մարմինների աղբյուրները՝ նշելով, որ 61 մարդ ձերբակալվել է անօրինական միգրացիային դրդելու մեղադրանքով։



