Իտալիայի մայրաքաղաքում՝ Սուրբ Պետրոսի տաճարի մերձակայքում, Տիբեր գետի ջրի մակարդակի ռեկորդային անկման հետևանքով ի հայտ են եկել հին հռոմեական կամրջի մնացորդներ։ Associated Press-ի հաղորդմամբ՝ պատճառը Եվրոպայում հաստատված շոգ եղանակն ու տեղումների բացակայությունն է։ «Ներոնի կամուրջ» անվամբ հայտնի կառույցը ժամանակին Հռոմի կենտրոնը կապում էր Տիբերի աջ ափին։ Թեև այն ասոցացվում է Ներոն կայսեր հետ, հնագետները ենթադրում են, որ կամուրջը կառուցվել է շատ ավելի վաղ՝ հավանաբար նրա քեռու՝ Կալիգուլայի օրոք՝ դեռևս մ.թ. 39 թվականին։



