Լեհական Կոնոտոպ գյուղում կառուցվել է Մարիամ Աստվածածնի հուշարձանը, որի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին 55,6 մետր է (պատվանդանը՝ մոտ 15 մ)։ Associated Press-ի հաղորդմամբ՝ սա նմանատիպ ամենաբարձր արձանն է Եվրոպայում, իսկ պատվանդանի հատվածում նաև դիտահրապարակ է գործում։ Համեմատության համար՝ Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոս Ամենափրկչի հայտնի արձանի բարձրությունը 38 մետր է։ Աշխարհում Աստվածածնի ավելի բարձր հուշարձան կա միայն Ֆիլիպիններում, որի բարձրությունը 98 մետր է։ Նախագիծը ֆինանսավորվել է ունևոր մեկենասների կողմից։ Տեղական իշխանությունները հույս ունեն, որ 150-ից պակաս բնակիչ ունեցող գյուղն այսուհետ կդառնա ուխտավորների և զբոսաշրջիկների սիրված կենտրոն։



