Նոլանի «Ոդիսականը» հատել է 1,1 մլրդ դոլարի շեմը

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի համաշխարհային շահույթը գերազանցել է 1,1 մլրդ դոլարը՝ դառնալով ռեժիսորի կարիերայի ամենաշահութաբեր նախագիծը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ ​Universal Pictures-ի տվյալներով՝ կինոնկարի հասույթը կազմել է 1,104 մլրդ դոլար՝ շրջանցելով նախկին առաջատարին՝ 2012-ին թողարկված «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» (1,085 մլրդ դոլար)։ ​Հուլիսի 17-ին պրեմիերան ունեցած ֆիլմը Հոմերոսի էպոսի էկրանավորումն է և պատմում է Տրոյական պատերազմից հետո Ոդիսևսի տասնամյա վերադարձի մասին։ Գլխավոր դերերում են Մեթ Դեյմոնը, Էնն Հեթեուեյը, Ռոբերտ Փաթինսոնը, Զենդեյան, Թոմ Հոլանդը և այլք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10928

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով