Ուսանողը կոյուղի փորելիս 9 մլն եվրոյի ոսկի է գտել

Բելգիայում ուսանողը շինհրապարակում աշխատելիս պատահաբար 9 մլն եվրո արժողությամբ ոսկու թաքստոց է հայտնաբերել։ Նախկին գարեջրի գործարանի նկուղում՝ պատի մեջ, ոսկե մետաղադրամներ, բնակտորներ և ձուլակտորներով լի պայուսակ է եղել։ ​Գործարանը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Թեոֆիլուս Վան Ասխեի կողմից։ Տղայի խոսքով՝ ոսկին իսկապես շարված է եղել անմիջապես պատի մեջ, այլ ոչ թե չհրկիզվող պահարանում։ ​Գանձն արդեն տեղափոխվել է Բրյուսել՝ ապահով պահոց։ Ըստ օրենքի՝ գտնողները պետք է սպասեն առնվազն 5 տարի, որպեսզի հնարավոր սեփականատերերը հայտնվեն, ինչից հետո միայն կորոշվի ոսկու ճակատագիրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10929

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով