Ըստ The Guardian-ի՝ Մասաչուսեթսում դեռահասը ChatGPT-ն օգտագործել է հորինված գոթական պատմություններ ստեղծելու համար, որոնցում մշակել է ընտանիքի անդամների սպանության տարբեր սցենարներ։ Նա ստեղծել է կերպարներ և հարցրել, թե ինչ տեղի կունենա այս կամ այն իրադարձության դեպքում։ Արջուն Արավինդի 45-ամյա մորն ու 14-ամյա եղբորը Մասաչուսեթսում գտնվող իրենց տանը հայտնաբերել են մահացած՝ բռնի մահվան հետքերով։ Դեռահասին ձերբակալել են տնից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ մոր մեքենայում։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել սպանության երկու դրվագով և մի շարք այլ հանցագործությունների համար։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։



