Շարմ էլ Շեյխում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել իսլամի կանոնները խախտելու համար

Եգիպտոսի իշխանությունները Շարմ էլ Շեյխում բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Ս․ Ա․ Միրոնովին։ Նա կալանքի տակ է դատական քննության շրջանակներում, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանությունից։ ​Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ ռուսաստանցուն մեղադրում են իսլամում ընդունված վարքագծի կանոնները խախտելու մեջ։ ​Ռուս դիվանագետները հույս ունեն, որ քննության արդյունքում մեղադրանքները կհանվեն, և քաղաքացին կկարողանա վերադառնալ Ռուսաստան։ Հյուպատոսության աշխատակիցները հետևում են իրավիճակին և կապ են պահպանում Եգիպտոսի իրավասու մարմինների ու ձերբակալվածի հարազատների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11152

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով