Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Շախմատի Հայաստանի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: «Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։ Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով նվաճելով բրոնզե մեդալ: Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեցին 6 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականները: Ռուդոլֆ Փաշիկյանը առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի (IM) իր երկրորդ նորման: Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակեցին 5.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը վաստակեց 4.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Ալեքսանդր Ավանեսյանը՝ 3.5 միավոր: Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակեց 5.5 միավոր և կիսեց 9-11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը վաստակեցին 5 միավոր, իսկ Էմմա Մխիթարյանը՝ 3 միավոր: Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անգելինա Միրաքյանը (+125,2 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+92,8 կետ)»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11151

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով