Կրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է կարիերան ավարտելու մասին

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Vogue-ին հայտնել է, որ հավանաբար կավարտի կարիերան այս մրցաշրջանի վերջում։ 41-ամյա մարզիկի պայմանագիրը սաուդյան «Ալ-Նասրի» հետ ավարտվում է 2027 թվականին։ ​«Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում, և ես ուզում եմ տպավորիչ ժառանգություն թողնել»,- ասել է նա: Ռոնալդուն արդեն պլանավորել է իր ապագան. 25-ամյա կարիերայից հետո, որը մեծ զոհողություններ է պահանջել, նա մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ճամփորդել և պադել խաղալ: ​Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Եվրոպայի (2016) և Ազգերի լիգայի կրկնակի (2019, 2025) չեմպիոն։ Նա ֆուտբոլի, ազգային հավաքականների, Եվրոպայի ու Չեմպիոնների լիգաների պատմության լավագույն ռմբարկուն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11148

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով