Երկու տարվա դադարից հետո Թավրիզ–Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն: Այս մասին հայտնում է «Iran radio» լրատվականը: «Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ «Pouya» ավիաընկերության կողմից: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին»,-տեղեկացնում է ռադիոկայանը: Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի օգոստոսի 20-ին ժամը 09:00-ին՝ Թավրիզից Երևան ուղղությամբ։



