Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-20-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 19-22-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին Լոռիում և Տավուշում ցերեկը կբարձրանա 5-8, Սյունիքում 3-4 աստիճանով։ Օգոստոսի 18-22-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11149

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով