Օգոստոսի 17-ին Ադրբեջանի դատախազությունը ՌԴ քաղաքացիներ Սեմյոն Ուրալովի, Իվան Կնյազևի և Ալեքսեյ Չադաևի դեմ քրեական գործ է հարուցել։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության հրապարակային կոչերի», և «ազգամիջյան թշնամանք և ատելություն հրահրելու» մեջ։ Ադրբեջանի դատախազությունը հիմք է ընդունել հուլիսի 14 -ին և օգոստոսի 13-ին նշված անձանց կողմից հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցված մի շարք մտքեր։ Ի մասնավորի, Սեմյոն Ուրալովը հայտարարել է, որ Ռուսաստանի «իրավազորությունը տարածվում է ԽՍՀՄ-ում ծնված յուրաքանչյուր անձի վրա, անկախ այն բանից, որ նա ներկայումս Ադրբեջանի նախագահն» է։ Այդ կերպ, ամենայն հավանականությամբ, ռուսաստանցի լրագրողը հակադարձել է Իլհամ Ալիևին, որ ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի գոյությունը անվանել է «գաղութատիրության շրջան»։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ ռուսաստանցի լրագրողները անդրադարձել են նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց նկատմամբ իշխանությունների մոտեցումները անվանել «ֆաշիզմ»։ Ուշագրավ է, որ նույն օրը սոցիալական մեդիայի ադրբեջանցի մի շարք օգտատերեր տեղեկություն են



