Ֆիլիպինների հարավում գտնվող ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու աշակերտ, որոնցից մեկը հրաձիգն էր: Սա վերջին երկու ամսում երկրում նմանատիպ երկրորդ դեպքն է։ Հրաձգությունը տեղի է ունեցել Զամբոանգա քաղաքի «Ատենեո դե Զամբոանգա» մասնավոր համալսարանի կազմի մեջ մտնող դպրոցում: Ոստիկանության նախնական զեկույցի համաձայն՝ հրաձիգը համալսարանական ավանի տարածք է բերել ատրճանակ ու հրացան և կրակ բացել դասարանում գտնվող աշակերտների վրա: Հրաձիգը՝ 9-րդ դասարանի աշակերտ, ինքնասպան է եղել: Ոստիկանության տվյալներով՝ զոհը նրանից մեկ դասարան բարձր սովորող աշակերտ էր:



