Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը խոսել է Հորմուզի նեղուցի բացման պայմանների մասին․ «Քանի դեռ հուշագրում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ շրջափակման վերացումը, արգելափակված ակտիվների ազատումը, նավթի պատժամիջոցների չեղարկումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դա Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը խոսել է Հորմուզի նեղուցի բացման պայմանների մասին․ «Քանի դեռ հուշագրում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ շրջափակման վերացումը, արգելափակված ակտիվների ազատումը, նավթի պատժամիջոցների չեղարկումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը և ԱՄՆ-ի կողմից ստանձնած մյուս պայմանները չեն իրականացվել, Հորմուզի նեղուցը չի բացվի»,- ասել է նա: Ըստ Ղալիբաֆի՝ «Անհրաժեշտ է հստակեցնել, որ շրջափակման վերացման և հրադադարի վերաբերյալ հուշագրից ստացված հնարավորությունը պատշաճ աջակցություն էր Իրանի տնտեսական դիմակայունության բարձրացման և պաշտպանական կարողությունների վերականգնման համար, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու քայլերին ու ոտնձգություններին համապատասխան՝ նրան հասցնել ավելի ծանր պարտություն, քան նախկինում»: Նա ԱՄՆ-ին մեղադրել է հուսահատությունից պատերազմի ավարտի մասին հուշագիրը խախտելու մեջ։ «Թշնամին, որը հուսահատությունից էր ընդունել պատերազմի ավարտի մասին հուշագիրը, շատ շուտով դրժեց իր պարտավորությունները, որպեսզի կարողանա գործնականում փոխհատուցել իր ծանր քաղաքական պարտությունը: Ուստի ժամանակն էր, որ ռազմական դաշտը դիվանագիտական դաշտի կողքին կրկին դիրքավորվի և գործնական պատասխան տա թշնամու ուխտադրժությանը՝ ցույց տալով նրան, որ իրանցի ժողովուրդը միասնությամբ, քաջությամբ և ողջախոհությամբ իր իրավունքները ստանալու հարցում չունի փոքր-ինչ անգամ կասկած»,- ասել է նա: դարեցումը և ԱՄՆ-ի կողմից ստանձնած մյուս պայմանները չեն իրականացվել, Հորմուզի նեղուցը չի բացվի»,- ասել է նա: Ըստ Ղալիբաֆի՝ «Անհրաժեշտ է հստակեցնել, որ շրջափակման վերացման և հրադադարի վերաբերյալ հուշագրից ստացված հնարավորությունը պատշաճ աջակցություն էր Իրանի տնտեսական դիմակայունության բարձրացման և պաշտպանական կարողությունների վերականգնման համար, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու քայլերին ու ոտնձգություններին համապատասխան՝ նրան հասցնել ավելի ծանր պարտություն, քան նախկինում»: Նա ԱՄՆ-ին մեղադրել է հուսահատությունից պատերազմի ավարտի մասին հուշագիրը խախտելու մեջ։ «Թշնամին, որը հուսահատությունից էր ընդունել պատերազմի ավարտի մասին հուշագիրը, շատ շուտով դրժեց իր պարտավորությունները, որպեսզի կարողանա գործնականում փոխհատուցել իր ծանր քաղաքական պարտությունը: Ուստի ժամանակն էր, որ ռազմական դաշտը դիվանագիտական դաշտի կողքին կրկին դիրքավորվի և գործնական պատասխան տա թշնամու ուխտադրժությանը՝ ցույց տալով նրան, որ իրանցի ժողովուրդը միասնությամբ, քաջությամբ և ողջախոհությամբ իր իրավունքները ստանալու հարցում չունի փոքր-ինչ անգամ կասկած»,- ասել է նա:



