ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնությունները

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռ։ Ըստ ԱՄԷ-ի ՊՆ-ի՝ հրթիռները եղել են երկրի ծովային նավագնացության դեմ ուղղված սպառնալիք։ Հրթիռներից մեկը ընկել է ԱՄԷ-ի տարածքային ջրերում։ Նախարարությունը չի հայտնել, թե կոնկրետ ինչ թիրախների են ուղղված եղել հրթիռները։ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իրանի հետ բոլոր առևտրային և կոմերցիոն գործառնությունների, ինչպես նաև ֆինանսական գործարքների դադարեցման մասին։ ԱՄԷ ԱԳՆ-ի համաձայն՝ որոշումը պայմանավորված է տարածաշրջանում լարվածության սրմամբ, որը, ըստ գերատեսչության, սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11280

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով