Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Վանաձորում գործող «Պիրաժոկ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում օբյեկտում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում և չեն պատրաստված եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող նյութերից։ Խախտումներ են արձանագրվել նաև սառնարանի վիճակում․ այն չի պահպանվել նորոգ և բարվոք վիճակում, իսկ դարակաշարերը ենթարկված են եղել կոռոզիայի։ Բացի այդ, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի խոհանոց, իսկ անձնակազմի համար հանդերձարան չի եղել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սննդի կառույցը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11284

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով