Տուսկը հանդես է գալիս ահաբեկչական սաբոտաժի ակտերի օգտին. Պեսկով

«Հյուսիսային հոսք» գազատարը կառուցողները ներդրում էին անում Եվրոմիության էներգետիկ ապագայի և եվրոպական տնտեսության մրցունակության մեջ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նրանք, ովքեր ներդրումներ են կատարել այս գազատարի՝ դրա երկու ճյուղերի շինարարության մեջ, նրանք, ովքեր գործարկում էին «Հյուսիսային հոսքի» առաջին ճյուղը, ներդրում էին անում եվրոպական տնտեսության էներգետիկ ապագայի և մրցունակության մեջ։ Եվ ոչ թե խոսքով, այլ իրական ավանդ էին ներդնում եվրոպական մայրցամաքում էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է Պեսկովը։ Միաժամանակ, նա արձագանքել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարություններին, երբ պնդել էր՝ Գերմանիան չպետք է դատական կարգով հետապնդի «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ կասկածվողներին։ «Անշուշտ, եթե պարոն Տուսկը հանդես է գալիս նման ահաբեկչական սաբոտաժի ակտերի օգտին և աջակցում է դրանց, ապա, ապշանքից և ըմբռնման բացակայությունից զատ, դա ոչինչ առաջացնել չի կարող»,- ասել է Պեսկովը։ Եվրոպա արտահանող ռուսական երկու գազատարների՝ «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի վրա պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակադրված դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն նշում էր, որ գազատարների ավերածություններն աննախադեպ են, իսկ վերանորոգման ժամկետները գնահատելն՝ անհնար։ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հարուցել է գործ միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներով։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս տվյալներ է հայցել «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ, սակայն ոչ մի անգամ դրանք չի ստացել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11284

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով