Ադրբեջանը CNN-ին դատի է տվել

Հորմուզի նեղուցը պատկանել է Իրանին և պատկանում է նրան եւ մնալու է նրանը։ Այդ նեղուցը փակվում և բացվում է միայն Իրանի հրամանով։ Քանի դեռ դուք չեք ընդունի պարտության իրողությունը և չեք հրաժարվի ձեր ֆանտաստիկ մոլորություններից, Իրանը կշարունակի շրջափակումը։ Հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցը «նոր ամերիկյան տարածք» հայտարարելուն, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ Իրանցի դիվանագետը խոստացել է «շուտով ուղղել այդ մոլորված մարդու սխալը»։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ «ընթացիկ բանակցություններ չկա, ոչ էլ ծրագրվում են»։ Օգոստոսի 17-ին լրացել է երկու ամիս առաջ կողմերի միջև աստատված հրադադարի վերջնաժամկետը։ Դոնալդ Թրամփը հրապարակայնացրել է, որ Միացյալ Նահանգները «փակել է դիվանագիտական բոլոր, այդ թվում՝ միջնորդական կապի» խողովակները»։ Իրանի շուրջ, այսպիով, ստեղծվել է «ոչ՝ պատերազմ, ոչ՝ համաձայնություն» իրավիճակ, որ ցանկացած պահի «կարող է պայթել»։ Այս դեպքում, թերևս, ամենաինտրիգայինը այն է, որ, ի պատասխան Դոնալդ Թրամփի, Հնդկաստանի Հեյդարաբադ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսությունը հրապարակել է մի քարտեզ, որտեղ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգը ներկայացված է որպես «իրանական տարածք»։ Պաշտոնական Թեհրանը ինչո՞ւ է «սպառնալիքի հնչեցման» այդ եղանակը ընտրել։ Արդյոք դա ակնարկ չէ՞ Նյու-Դելիին, որ, ըստ մամուլի հետեւողական հրապարակումների, «Իսրայելի հետ ռազմական դաշինք կնքելու մտադրություն ունի»։ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև «պաշտպանական դաշինքի» ստորագրումից հետո ԱՄՆ փոոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Կողմերը քննարկել են հարաբերությունները «ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հեռանկարը»։ ԱՄՆ-Հնդկաստան փոխգործակցությունը Իրանին չի կարող չմտահոգել։ Իրանը միաժամանակ սպառնացել է, որ թիրախային հարվածներ կհասցնի Բուլղարիային և Կիպրոսին, որտեղ ամերիկյան ռազմահենակայաններ են տեղաբաշխված։ Թեհրանը ակնհայտորեն ձգտում է զինված հակամարտության աշխարհագրությունը ընդլայնել։ Բաքվի մամուլը հայտնել է, որ Ադրբեջանը CNN հեռուստաընկերությանը դատի է տվել՝ իր տարածքում իսրայելական զորքերի և մշտադիտարկման տեխնիկական միջոցների տեղաբաշխման և դրանք Իրանի դեմ օգտագորշելու մասին «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11284

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով