«Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 6 համերգ՝ 3 դասական և 3 ջազային։ Դասական համերգային ծրագիր«Կանտատա» անսամբլի և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի կատարմամբ կհնչեն հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ա. Դոլուխանյան — «Երևանի գիշերները» Ա. Հարությունյան — «Երգիր ինձ համար», «Վոկալիզ» Ռ. Մելիքյան — «Սիրուն գիշեր» Erik Satie — Je te veux Francis Poulenc — Les chemins de l’amour Vincenzo Ciara — La Spagna Reynaldo Hahn — À Chloris Սերգեյ Ռախմանինով — «Сирень», «Здесь хорошо» Ástor Piazzolla — Milonga sin palabras Լ. վան Բեթհովեն — «Во лесочке», «Ах, реченьки, реченьки», «Как пошли наши подружки», Schöne Minka, ich muß scheiden։ Օգոստոսի 25-Մերգելյանի այգի Օգոստոսի 31-Սիրահարների այգի Սեպտեմբերի 14-Վահագն Դավթյանի այգի Ջազային համերգային ծրագիր ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Armenian Colors» և «New York – Yerevan» ջազ խմբերի կատարմամբ կհնչեն Վահագն Հայրապետյանի հեղինակային ջազային մշակումները՝ հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա, ինչպես նաև հայտնի ջազային ստանդարտներ։ Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի Օգոստոսի 27 — Սիրահարների այգի Սեպտեմբերի 11 — Մերգելյանի այգի Սկիզբը՝ ժամը 20:00-ին Մուտքն ազատ է։



