Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։ Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)` Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում։ Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է բարձր պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ Ներկայացնում ենք Անի Ավետիսյանի կենսագրությունը . Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքում: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը: 2008-2012թթ. – Երևանի պետական համալսարան (Արևելագիտության բակալավր): 2010թ. հունիս – 2010թ. սեպտեմբեր – Արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա 2012-2014թթ. – Երևանի պետական համալսարան, Արևելագիտության մագիստրոս, (գերազանցությամբ) 2014թ. օգոստոս – 2015թ. մարտ – Paideia – Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա 2015թ. հունվար – Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ 2015թ. ապրիլ – 2018թ. հունիս – Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա 2019թ. հոկտեմբեր – 2023թ. սեպտեմբեր – Քեմբրիջի համալսարան, Դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 2014թ. փետրվար – 2014թ. օգոստոս – «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher) 2019թ. փետրվար – 2019թ. հոկտեմբեր – Բրյուսովի անվան պետական համալսարան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը) 2020թ. մարտ – Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերզի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (Դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով) 2021թ. հոկտեմբեր – 2024թ. հոկտեմբեր – «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist)*(Հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից) 2022թ. հոկտեմբեր – 2023թ. հունիս – Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor), *(Դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում) 2023թ. հուլիս – Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս*(Դասավանդել է արդի եբրայերեն՝ միջազգային ուսանողների խմբի համար) 2025թ. սեպտեմբեր – 2026թ. մայիս – Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, Հետազոտող (Fellow) 2024թ. հունվար – առ այսօր Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, Հետազոտող-գործընկեր (Research Affiliate) 2024թ. սեպտեմբեր – առ այսօր Սուրբ Էդմունդի քոլեջ, Գիտաշխատող (Research Associate) 2024թ. սեպտեմբեր – առ այսօր Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow) 2025թ. սեպտեմբեր – առ այսօր Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (Համագործակցություն և գործընկերային կապեր), Հոգաբարձուների խորհրդի անդամ, 2026թ. սեպտեմբերից – Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11313

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով