«Ռեալում» Մոուրինյոն ընտրել է իր անփոխարինելի խաղացողներին

Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն ձևավորել է այն ֆուտբոլիստների շրջանակը, որոնց համարում է թիմի անփոխարինելի անդամներ. հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «անփոխարինելիների» ցանկում ընդգրկված են դարպասապահ Տիբո Կուրտուան, պաշտպան Մարկ Կուկուրելյան, կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, ինչպես նաև հարձակվողներ Կիլիան Մբապեն, Յան Դիոմանդեն և Վինիսիուս Ժունիորը։ Նշվում է, որ Կուրտուան իր իններորդ մրցաշրջանում կմնա թիմի հիմնական դարպասապահը, իսկ Կուկուրելյան կլինի ձախ եզրի գլխավոր ընտրությունը։ Պաշտպանության կենտրոնում Մոուրինյուն մրցաշրջանի ընթացքում կարող է փոփոխություններ կատարել, սակայն առաջնության մեկնարկին առավելությունը, ըստ աղբյուրի, կունենան Դին Հյոյսենը և Իբրահիմա Կոնատեն։ Կիսապաշտպանությունում մրցակցությունն ավելի մեծ է, սակայն Բելինգեմը կվերադառնա հարձակողական կիսապաշտպանի իր դիրքին։ Հարձակման գծում էլ, ըստ հրապարակման, կխաղան Վինիսիուսը, Դիոմանդեն և Մբապեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11232

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով