ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) և մի քանի տարածաշրջանային ֆուտբոլային ֆեդերացիաներ քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին անվստահության քվե հայտնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ ՈՒԵՖԱ-ն Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ), ինչպես նաև Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԱՖԿ) հետ միասին քննարկում է վերոհիշյալ քայլը՝ միջազգային մրցաշարերի մասնակի մասնավորեցման ծրագրի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Ինֆանտինայի այդ առաջարկն ավելի վաղ մերժվել էր։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 երկրները պատրաստ են աջակցել ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականի պահանջին։ Անվստահության հարցը քննարկող միությունների որոշ անդամներ էլ մտավախություն ունեն, որ նախագահին պաշտոնանկ անելու անհաջող փորձը կարող է ամրապնդել Ինֆանտինոյի դիրքերը՝ 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11248

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով