Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, իսկ մահացության դեպքերինը՝ 2476-ի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտը: «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 103 նոր դեպք, մահվան 35 և ապաքինման 24 դեպք։ Արդյունքում՝ համաճարակի սկզբից ի վեր՝ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5208-ի, իսկ մահացածների թիվը՝ 2476-ի», – նշված է ԿԴՀ Հանրային առողջության ազգային ինստիտուտը ամենօրյա զեկույցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ավելի վաղ հայտարարել էր, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը կստանա Էբոլայի դեմ «Էրվեբո» պատվաստանյութի 70 000 չափաբաժին՝ բուժաշխատողներին պաշտպանելու և կլինիկական փորձարկումներ իրականացնելու նպատակով։ Մայիսի 15-ին հայտարարված Էբոլայի բռնկումը տարբերվում է նախկին բռնկումների մեծ մասից, քանի որ վարակի նոր շտամի՝ «Բունդիբուգյոյի» դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման միջոցներ։



