Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները ոլորտային մի շարք հարցերի շուրջ: Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերել են կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման մանրամասներին, կարևորվել է դրանցում փորձառու մասնագետների ներգրավումը: Քննարկվել են նաև հանրակրթության պետական չափորոշչին, դրանց արդյունավետ գործարկմանը, նոր դասագրքերի շահագործմանը, աշխատանքային պատշաճ միջավայրի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարարությունից հայտնում են, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են: Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը (հղում՝ https://shorturl.at/jIYiT):

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11331

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով