ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

Եվրոպական միությունը մտադիր է ավելացնել Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ ընդհանուր սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք արդեն աշխատում ենք Մարոկկոյի իշխանությունների հետ՝ ԵՄ-ի հետ ավելի կառուցվածքային և հեռանկարային գործընկերություն հաստատելու ուղղությամբ։ Մենք կարող ենք ամրապնդել սահմանների կառավարումն ու վաղ ազդարարման համակարգը, ինչպես նաև ավելացնել Մարոկկոյին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում։ 2021-2024 թվականների ընթացքում ԵՄ-ն արդեն 222 միլիոն եվրո է հատկացրել Մարոկկոյին՝ միգրացիայի կառավարման նպատակով, և նախատեսվում է մինչև 2027 թվականի ավարտը տրամադրել ևս 190 միլիոն եվրո։ Նախատեսվում է, որ նոր ֆինանսավորումը կներառվի ԵՄ-ի և Մարոկկոյի միջև ներկայումս մշակվող ռազմավարական և համապարփակ գործընկերության համաձայնագրում, որը Բրյուսելը նպատակ ունի կնքել մինչև 2026 թվականի ավարտը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11250

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով