Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ստուգայցեր իրականացնել բանակային դիրքեր։ «Կանգառ մեկ այլ բանակային դիրքում. զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապիկյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը զորամասեր և բանակային դիրքեր ստուգայցերը սկսել է օգոստոսի 19-ից։ Այս ընթացքում նախարարը ստուգայցերով եղել է մի շարք զորամասերում և բանակային դիրքերում, շփվել զինծառայողների հետ։



