Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությանը։ «Խոսքը ոչ թե այն մասին է, թե արդյոք Հայաստանում «խելքի կգան, թե ոչ», այլ այն մասին, որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է բավարարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, նման երկխոսություն ընթանում է»,- ասել է նա։ Օվերչուկը հավելել է, թե խնդիրը նրանում չէ, որ հայկական ապրանքները վատ որակի են, այլ նրանում, որ դրանցում կան վնասատուներ և հիվանդություններ։



