Էրեց-Իսրայելի նկատմամաբ բրիտանական մանդատը սպառվել է, մենք օտարերկրյա պետության թելադրանքը չենք ընդունի։ Ինչպես տեղեկացրել են իսրայելական լրատվամիջոցները, Նաթանյահուի կառավարության ֆինանսների նախարար, «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բացելել Սմոտրիչը այդպես է պատասխանել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդին։ Վերջինս Իսրայելի կառավարությանը սուր քննադատել է այսպես կոչված՝ E1 գոտում հրեա վերաբնակիչների ավան կառուցելու որոշման համար։ Օգոստոսի 20-ին բրիտանական ԱԳՆ-ն հրապարակել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի հետ համատեղ հայտարարություն, որով եվրոպական «քառյակը» հայտնել է առաջիկա շաբաթներին Իսրայելի կառավարության քաղաքականության վերաբերյալ «համալիր միջոցներ ներկայացնելու» մասին։ Ըստ այդմ, Մեծ Բրիտանին, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան մտադիր են «հասցեական պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր մասնակցում են ապօրինի բանակավայրերի ընդլայնմանը և հանուն իսրայելցիների ու պաղեստինցիների համար երկարատև խաղաղության»։ Ավելի վաղ Իսրայելի «զավթողական քաղաքականությունը» դատապարտող համատեղ հայտարարություն են



