«Մաշան և Արջը» մուլտֆիլմը բարությամբ նվաճել է աշխարհը. Պեսկով

«Ռուսական «Մաշան և Արջը» մուլտֆիլմն իր բարությամբ և մարդկային լավագույն որակների քարոզչությամբ նվաճել է ամբողջ աշխարհը», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակը հայտնել էր, որ Կիևը պատժամիջոցներ է սահմանել «Մաշան և Արջը» մուլտսերիալի հեղինակների և տարածողների (դիստրիբյուտորների) նկատմամբ՝ արգելելով դրա ցուցադրությունը երկրում։ ««Մաշան և Արջը»՝ այս մուլտֆիլմերը նվաճել են ամբողջ աշխարհը։ Դրանք նվաճել են ամբողջ աշխարհը առանց չափազանցության։ Նվաճել են իրենց բարությամբ, նվաճել են իրենց մարդկայնությամբ, նվաճել են բառի լավ իմաստով քարոզչությամբ՝ իսկապես մարդկային լավագույն որակների»,- ասել է Պեսկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11293

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով