Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 21-ին հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ, որոնք շուտով կհամալրեն ՀՀ բանակի սպայական կազմի շարքերը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։



