Հորմուզի նեղուցով անցնող նավերի թվաքանակը օգոստոսի 20-ին նախորդ օրվա համեմատությամբ նվազել է կրկնակի։ Մերձավոր Արևելքում նավագնացության ռիսկերի առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին ջրային ճանապարհով անցել է հումքային ապրանքներ փոխադրող ընդամենը յոթ նավ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը։ Վերլուծաբանների տվյալներով՝ չորս նավ մտել է նեղուց, երեքը՝ դուրս եկել այնտեղից։ Դրանց թվում նավթ կամ հեղուկացված բնական գազ փոխադրող խոշոր լցանավեր չեն եղել, սակայն նեղուցով տարանցման իրանական երթուղով անցել է պրոպան և բութան փոխադրող գազատար։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակն էլ ավելի է խաթարել ջրային ուղու լիարժեք վերաբացման շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE սակարանում մեկ բարելի դիմաց այս տարվա հուլիսի 24-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 94 դոլարից։



