: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում արգելափակել արևելյան սահմանի բոլոր սահմանային անցումները։ Մենք արդեն դրա համար սարքավորում ունենք», – նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Պաշտոնյան հավելել է, որ Լեհաստանի ուժային կառույցներն արդեն այդ նպատակների համար ունեն «պահեստներ, ամրաշինություններ և ամրություններ»։ Նախարարը պարզաբանել է, որ այդ պաշարները կուտակվում են «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Իր հերթին, ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային անցակետերն արգելափակել 7-14 օրվա ընթացքում։ Նա հավելել է, որ այդ նպատակով Լեհաստանը, մասնավորապես, ականներ է գնում։ Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագիրը ստեղծել է 2024 թվականին. չորս տարվա ընթացքում դրա համար պլանավորվում է հատկացնել 2,5 միլիարդ դոլար։ Լեհական իշխանություններն այս ծրագրի օգնությամբ մտադիր են ռազմական ենթակառուցվածք ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի արևելյան թևում։



