ՄԱԿ-ը հայտնել է, որ Կոնգոյում էբոլայի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից և տարածվում ավելի արագ, քան հնարավոր է արձագանքել։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Ժյուլիեն Հարնեյսի խոսքով՝ վերջին երեք ամսում վիրուսից մահացել է 2500 մարդ, որոնց կեսը՝ վերջին 20 օրում։ Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է էբոլայի ավելի քան 5000 հաստատված դեպք։ Համաճարակն արդեն տարածվել է վեց նահանգում և դարձել երկրի պատմության մեջ ամենախոշոր բռնկումը։ ՄԱԿ-ը նշում է, որ իրավիճակը հատկապես բարդ է, քանի որ հիվանդությունը տարածվում է երկարամյա զինված հակամարտությունից տուժած տարածաշրջանում։



