Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5290-ի։ Համաճարակի բռնկումից ի վեր հիվանդությունից մահացել է 2516 մարդ։ Ինչպես հայտնում է ԴԿՀ-ի Հանրային առողջության ազգային ինստիտուտը (INSP), վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 81 նոր դեպք, մահվան՝ 40 և ապաքինման 37 դեպք։ Այսպիսով, բռնկման սկզբից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 5290, իսկ մահացածներինը՝ 2516։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ ԴԿՀ-ն էբոլայի դեմ պայքարի համար կստանա «Էրվեբո» պատվաստանյութի 70 հազար դեղաչափ։ Դրանցից 20 հազարը նախատեսվում է օգտագործել կլինիկական փորձարկումների ուշ փուլում՝ պարզելու, թե արդյոք պատվաստանյութը կարող է պաշտպանել վիրուսի «Բունդիբուգիո» շտամից։ Եվս 50 հազար դեղաչափ կուղղվի վիրուսով վարակված հիվանդներին բուժօգնություն ցուցաբերող բուժաշխատողներին։



