«Ես Շահին Մուստաֆաևի մանկության ընկերն եմ, իր դասարանցին։ Երևանում սովորելու ժամանակ էլ մենք իրար հետ ենք մնացել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ջուջևանի բնակիչը: Նա հայտնեց, որ լուրերից է իմացել, որ Մուստաֆաևն ուզել է գալ Ջուջևան, իր ծննդավայր։ «Իմ դասարնացին է եղել, բայց ես ցանկություն չունեմ հանդիպել իր հետ՝ հաշվի առնելով ամեն ինչը» ,- ասել է ջուջևանցին և հավելել, որ Մուստաֆաևի ընտանիքը տունը վաճառել է և հանգիստ անցել է Ղազախի սահմանը։ «Իր Անույնը Շահին չէ, Շահեն է՝ Մուստաֆաև Շահեն Աբդուլլա օղլու, երևի Ադրբեջանում հայկական անուն չունենալու համար ադրբեջանական տարբերակը Շահին են դրել»,-ասել է գյուղացին։ Նրա խոսքով՝ եթե հանկարծ հանդիպեին Մուստաֆաևի հետ՝ կվերհիշեին դպրոցական, ուսանողական տարիները, հետո էլ պատերազմից կխոսեին։



