Շվեդիայյի դպրոցներից մեկում սրով հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Ֆագերստա շրջանի դպրոցում։ Մի քանի մարդ վիրավորվել է միջադեպի հետևանքով։ Զոհերի թիվը չի նշվում։ Հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել շրջակա տարածքում գտնվող ևս ութ դպրոց։ Հետաքննությունը շարունակվում է։



