Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակային իրավիճակը։ ՀՎԿ ազգային կենտրոնից տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ «Օգոստոսի 20-ի դրությամբ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը։ Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է՝ 5 290 հաստատված դեպք 2 516 մահվան դեպք։ Համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հիմնական օջախն Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր արձանագրվել են նաև այլ նահանգներում»,-տեղեկացրին ՀՎԿ-ից, հավելելով, որ ԿԺՀ-ից դուրս արձանագրվել են ներմուծված դեպքեր, սակայն հիվանդության կայուն փոխանցում ներկայում չի արձանագրվում։ Ուգանդայում տեղային բռնկման ավարտը հայտարարվել է հուլիսի 28-ին։ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել ԱՀԿ ժամանակավոր առաջարկությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11323

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով