Չինաստանում հայտնի են դառնում մանկական աշխատանքային դաստիարակության ճամբարները, որտեղ մասնակիցներն ապրում են խիստ կանոններով և զբաղվում գյուղատնտեսությամբ: South China Morning Post-ի հաղորդմամբ՝ երեխաները կատարում են ֆերմերային ծանր գործեր՝ կարտոֆիլ են քանդում, կերակրում խոզերին և մաքրում ծառերի կեղևը: Ծրագրին մասնակցելու համար ծնողները վճարում են հազարավոր յուաններ. մեկ տասնօրյա հերթափոխն արժե շուրջ 600 դոլար, իսկ մեկամսյա կեցությունը՝ ավելի քան 1500 դոլար։ Կազմակերպիչների նպատակն է երեխաներին ցույց տալ ֆիզիկական աշխատանքի և գումար վաստակելու դժվարությունները: Ճամբարներում գործում են բանակայինին մոտ կանոններ. երեխաներից վերցնում են հեռախոսները, իսկ տրամադրվող իրերի քանակը կախված է կատարված աշխատանքից: Օրինակ, առաջադրանքը չկատարելու դեպքում երեխային որպես սնունդ կարող են թողնել միայն կարտոֆիլ:



